• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:47, 22 Օգոստոս 2017

Չավուշօղլուն մեկնում է Իրաք

Չավուշօղլուն մեկնում է Իրաք

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 23-ին կմեկնի Իրաք, որտեղ հանդիպումներ կանցկացնի իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Թուրքական «Sozcu» թերթի կայքը, հղում անելով   Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը, նշում է, որ այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպում կանցկացնի Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդար Էբադիի, խորհրդարանի նախագահ Սելիմ Ջուբուրիի, արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր:

Վերոնշյալ հանդիպումներից հետո նախատեսվում է, որ Չավուշօղլուն կմեկնի Իրաքյան Քուրդիստան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանիի հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 25-ին  Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում պատրաստվում են անցկացնել անկախության հանրաքվե, ինչին կտրականապես դեմ է պաշտոնական Անկարան:

Բացի Թուրքիայից, այդ անկախության հանրաքվեին դեմ է արտահայտվել նաև Իրանը: 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}