Քաղաքական14:01, 23 Օգոստոս 2017
Էրդողանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով Անկարա ժամանած ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսին: Թուրքական «Sozcu.com.tr» լրատվական կայքի հաղորդմամբ՝ հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն:
Սակայն թուրքական մամուլում ավելի վաղ տեղ գտած լուրերի համաձայն՝ Թուրքիայում Մաթիսի հանդիպումների օրակարգում են Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի աջակցությանը, Իրաքի Քրդաստում սպասվելիք հանրաքվեի, Ռուսաստանից գնվելիք S-400 ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված թեմաները:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Մաթիսը Էրդողանի հետ հանդիպմանը պիջակին ամրացրած է եղել թուրք-ամերիկայն բարեկամությունը խորհրդանշող կրծքանշանը: Թուրքական լրատվամիջոցները Մեթիսի քայլը բնորոշել են որպես երկկողմ լարված հարաբերությունների ֆոնին իրավիճակը մեղմելուն ուղղված ժեստ:
Նշվում է, որ Էրդողանի հետ ունեցած հանդիպուից առաջ Մաթիսին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին: Ջանիքլիի հետ ունեցած երկկողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև 2 երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |