• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 17:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:15, 23 Օգոստոս 2017

Էրդողան. «Երբեք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծվի»

Էրդողան. «Երբեք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում  պետություն ստեղծվի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համայնքապետների հետ նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը խոսել է Սիրիայի քրդական ուժերի մասին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝  Էրդողանի խոսքով Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD)-ը և վերջինիս ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)-ը Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծեն:

Էրդողանն ասել է, որ երբ որոշ մարդիկ խոսում են Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծելու մասին, նա այդ ամենը ընկալում է որպես վիրավորանք՝ ուղղված իր «քուրդ եղբայրներին»:

Ըստ Էրդողանի՝ Սիրիայի քրդերը ցանկանում են Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի հյուսիսում, ստեղծել «ահաբեկչական միջանցք», որը հասնելու էր  մինչև Միջերկրական ծով: Նա շեշտել է, որ այն, ինչ իրենք քուրդ զինյալների դեմ անում են այժմ Թոնդրակում, Քանդիլում (Հյուսիսային Իրաք), Գաբարում և Շըրնաք նահանգի Բեսթլեր-Դերելեր շրջանում, նույնը իրականացվելու է բոլոր այն վայրերում, որտեղ կան քուրդ գրոհայիններ:

«Մենք 80 միլիոնանոց միասնական պետություն ենք: Այս հայրենիքը մասնատել փորձողներին ցանկացած տեղում կթաղենք: Այժմ Սիրիայի հյուսիսում մեր վերահսկողության տակ է գտնվում 2.000քկմ տարածք»,- ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ հավելել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}