10:29, 24 Օգոստոս 2017
Ռուսաստանի զինուժի գլխավոր շտապի պետը կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զինուժի գլխավոր շտաբի պետ Վյաչեսլավ Գերասիմովը կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտնում է թուրքական «Ahaber» լրատվամիջոցը:
Աղբյուրի համաձայն՝ վերջին օրերին տարբեր երկրների բարձրաստիճան զինվորականների այցերը Թուրքիա պայմանավորված են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններով: Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի հետ է կապվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հորդանան կատարելիք այցը:
Կարևորվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մեկնեց Իրաք, ապա Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան, որտեղ առանցքային հանդիպումներ ունեցավ:
Նշվում է, որ այժմ Թուրքիային մեծապես անհանգստացնում է ոչ միայն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերի ցուցաբերած աջակցությունը, այլև իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին սպասվող անկախության հանրաքվեն: Բացի դրանից պաշտոնական Անկարայի համար մեծ խնդիր է, որ Սիրիայի քրդական ուժերը մեծացնում են իրենց ազդեցությունը սիրիական Աֆրին շրջանում, որն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ:
Այս ամենը ըստ աղբյուրի՝ պատճառ է հանդիսանալու, որ Թուրքիան «Եփրատի վահան» ռազմական գործողության նման ևս մի օպերացիա սկսի: Հիշեցվում է, որ այդ ուղղությամբ արդեն ազդակներ եղել են:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |