• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:55, 25 Օգոստոս 2017

Անկարայի կոշտ արձագանքը Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությանը

Անկարայի կոշտ արձագանքը Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և երկրի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն  պատասխանել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի այն հայտարարությանը, թե նախագահ  Էրդողանի օրոք Թուրքիան երբեք ԵՄ-ի անդամ չի կարող դառնալ:

Ըստ «Haberturk»-ի՝ Թուրքիայի վարչապետը, մասնավորապես ասել է.

«Թուրքիային ուղղություն ցույց տալու փոխարեն, թող իր երկրի գործերով զբաղվի: Ոչ-ոք  իրավունք չունի միջամտել Թուրքիայի ներքին գործերին»:

Լեհաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես արձագանքել է Զիգմարի հայտարարությանը:

«Գերմանիան իր հայտարարություններով չափն անցնում է: Ընտրությունները կգան և կանցնեն, իսկ  բարեկամությունը մնայուն է, խնդրում եմ ուշադրություն դարձնեք դրան: Ընտրություններից առաջ պոպուլիստական հայտարարությունների կարիք չկա»,-ասել է նա:

Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ ներկա պահին թուրք-գերմանական հարաբերությունները ճգնաժամային փուլում են: Գերմանիան խստորեն դատապարտում է Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման և կալանավորման դեպքերը, իսկ Թուրքիան մեղադրում է Գերմանիային՝ հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպիչների հետապնդման գործում բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}