Տարածաշրջան13:10, 25 Օգոստոս 2017
Էրդողանը վախի մեջ է. Ընդդիմադիր պատգամավորը մեկնաբանել է ԱՀԾ-ն նախագահականին կցելու որոշումը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Լևենտ Գյոքը քննադատել է երկրի ազգային հետախուզական ծառայությունը (MİT-ԱՀԾ) կառավարության ենթակայությունից նախագահականին փոխանցելու որոշումը:
Գյոքը նշել է, որ այսպիսով նախագահականի խուզարկու պետությունն է ստեղծվում՝ ավելացնելով, թե սա ցույց է տալիս, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վախի մեջ է:
«Անվտանգության և հետախուզության վերահսկողության գործառույթներից զրկվելով՝ կառավարությունը մի դատարկ նախարարություն է դառնում: Այս որոշումներով Բինալի Յըլդըրըմից «Ինալի» թողեցին: Նախագահական պալատի խուզարկու պետությունն է հիմնվում ԱՀԾ-ն ենթարկում են այն պոստին որը զբաղեցնեւմ է Էրդողանը: ԱՀԾ-ն ըստ Էրդողանի է հարմարեցվում: Այստեղ Էրդողանն իր խորքային պետությունն է հիմնում: Սա նաև ցույց է տալիս նախագահի անվստահությունը վարչապետի նկատմամբ: Երևում է՝ Էրդողանը մեծ վախի մեջ է: Իր վարչապետից վախենում է, կուսակցության մասնաճյուղերի ղեկավարներից վախենում է»,- ըստ թուրքական «Gazeteduvar.com,tr» լրատվական կայքի՝ ասել է Գյոքը:
Նշենք, որ Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված տեղեկության համաձայն՝ այսուհետ երկրի ԱՀԾ-ն անցնելու է նախագահականի հսկողությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |