Տարածաշրջան07:44, 01 Սեպտեմբեր 2017
Իրանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց են կայացել: Թուրքական «Dunya» լրատվամիջոցը հղում անելով Իրանի նախագահականին՝ նշում է, որ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են թուրք-իրանական հարաբերությունների հեռանկարը՝ մասնավորապես Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները էլ ավելի կզարգանան, թե տնտեսական և թե քաղաքական տեսանկյունից:
Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ այժմ թուրք-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից մեկը՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն է: Թե պաշտոնական Անկարան, թե Թեհրանը դեմ են հանրաքվեի անցկացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |