• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային08:03, 06 Սեպտեմբեր 2017

Ալի Բուհարա Մեթե. «Այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքին» (տեսանյութ)

Ալի Բուհարա Մեթե. «Այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքին» (տեսանյութ)

Թուրքիայում սեպտեմբերի 8-ին մեծ էկրան կբարձրանա հայ և թուրք երիտասարդների սիրո պատմությունը ներկայացնող «Կիսատ մնացած» ֆիլմը: «Gerçek gündem» թերթի կայքը ներկայացնում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Արամին մարմնավորած թուրք դերասան Ալի Բուհարա Մեթեի մեկնաբանությունները ֆիլմի մասին:

Արամը ֆիլմի հերոսուհու՝ Ստամբուլի համալսարանում սովորող Իսկուհու ավագ եղբայրն է, որ ամեն կերպ ջանում է խոչընդոտել քրոջ ու նրա թուրք ընկերոջ սիրուն: Մեթեի խոսքով՝ իր մարմնավորած հերոսը մի շարք նախապաշարմունքներ ունի, ինչի պատճառով շատ խիստ ու թշնամական վարք է դրսևորում. «Որպես հնագույն ազգեր՝ մենք շատ ընդհանրություններ ունենք: Ես հայերին ոչ թե որպես «օտար» եմ ընկալում, այլ որպես  «մենք»: - նշել է Մեթեն՝ հավելելով, որ ինքը բազմաթիվ հայ ընկերներ ունի:

Դերասանի խոսքով՝ այս ֆիլմում  նկարահանվելիս նա ջանացել է օրինակ վերցնել 2007թ. սպանված անվանի հայ լրագրող և հասարակական գործիչ, «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքից. «Կերպարը կերտելիս շատ ավելի հակադիր մի բան էի փնտրում. սկսեցի լսել Հրանտ Դինքին, փորձեցի հասկանալ նրան: Իմ խաղացած դերը Դինքին նման չէ: Իմ կերպարը չունի Հրանտ Դինքի դիրքորոշումները: Բայց ոճի և խոսքի տեսակետից նրանից եմ օրինակ վերցրել: Հրանտին լսելուց հետո ինձ համար շատ ավելի հեշտ եղավ խաղալ: Դրա համար այս ֆիլմը նվիրում եմ Հրանտ Դինքի հիշատակին», - ասել է Մեթեն:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական թեմատիկայով  Թուրքիայում նկրահանված «Կիսատ մնացած» ֆիլմի ռեժիսորն է Էմրե Յըլմազը: Գլխավոր դերերում հանդես են եկել  Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն:

Ֆիլմը ներկայացնում է Ստամբուլի համալսարանում սովորող հայ ուսանողուհու՝ Իսկուհու և թուրք Մերթի սիրո պատմությունը: Իսկուհու եղբայրը՝ Հայաստանից Ստամբուլ մեկնած Արամը և Մերթի ընտանիքը դեմ են զույգի հարաբերություններին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}