Քաղաքական08:42, 07 Սեպտեմբեր 2017
Մակրոնը դեմ է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները լիովին խզվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թեև Թուրքիան վերջին ամիսներին հեռվացել է Եվրամիությունից (ԵՄ), այնուամենայնիվ պետք է խուսափել հարաբերությունների վերջնական խզումից:
Թուրքական «Hürriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Մակրոնի արձագանքին նախորդել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոշտ հայտարարությունը: Ըստ Մերկելի՝ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններն անհրաժեշտ է դադարեցնել:
Մակրոնը նշել է, որ Թուրքիան ԵՄ-ից հեռվանում է և դա անհնար է չնկատել: Սակայն, ըստ Մակրոնի, ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար խզումից պետք է խուսափել, քանի որ Թուրքիան մի շարք կարևոր հարցերում, որոնց թվում են փախստականների խնդիրը, ահաբեկչության դեմ պայքարը, շատ կարևոր գործընկեր է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |