Տարածաշրջան10:52, 15 Սեպտեմբեր 2017
Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքը:
Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանապահ ուժերի միջև կրթության, համագործակցության և համատեղ աշխատելու կարողությունների զարգացումն է:
«Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2017թ. սեպտեմբերի 16-18-ին՝ Արդահանի Թյուրքգյոզյու սահմանային անցակետի և Վրաստանի Վալե սահմանային անցակետի զբաղեցրած տարածքում», - ասված է գլխավոր շտաբի հայտարարությունում:
Զորավարժություններին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկական սահմանապահ ջոկատ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |