Տնտեսական13:30, 15 Սեպտեմբեր 2017
Թուրքիայում ծրագրվում է 3-րդ ատոմակայանի կառուցումը

Թուրքիայում 3-րդ ատոմակայանի կառուցման նախագծի հետ կապված շուտով նոր զարգացումներ կլինեն: Այս մասին հայտարարել է միջուկային ռեակտոր արտադրող «Ուեսթինգհաուս»-ի գլխավոր տնօրեն Ժոզե Էմետրիո Գուտիերրեսը, ելույթ ունենալով Համաշխարհային միջուկային ասոցիացիայի համաժողովի ժամանակ:
Թուրքիայի «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Ուեսթինգհաուս»-ը 2014թ. Չինական պետական միջուկային էներգիայի տեխնոլոգիական միության և Էլեկտրաէներգիայի արտադրության ընկերության հետ պայմանագիր էր ստորագրել: Պայմանագրի համաձայն նախատեսվում է Թուրքիայում 4 բլոկից բաղկացած ատոմակայան կառուցել:
Թուրքիան ներկայումս սեփական միջուկային էներգիայի աղբյուրը չունի, սակայն աշխատում է միաժամանակ 3 ատոմակայանի նախագծերի ուղղությամբ: Մյուս երկու նախագծերը իրականացվում են ռուսական «Ռուսատոմ» ընկերության և ֆրանս-ճապոնական կոնսորցիումի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |