• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:59, 21 Սեպտեմբեր 2017

ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին զինամթերքի նոր խմբաքանակ է տրամադրել

ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին զինամթերքի նոր խմբաքանակ է տրամադրել

ԱՄՆ-ն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորին զենքի վաճառքն արգելելուց հետո զենքի մեծ խմբաքանակ է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ թուրքական  «Sondakika.com» լրատվական կայքի՝ ԱՄՆ-ը նախօրեին 120 բեռնատար ժամանակակից ռազմական տեխնիկա է ուղարկել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG-ՍԴՈՒ): ՍԴՈւ-ի հիմնական մասը կազմում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (ԺՊՈւ-YPG), որոնց Անկարան համարում է Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևը:

Նշվում է, որ ուղարկված զինտեխնիկայի շարքում կան զրահամեքենաներ, ականազերծող մեքենաներ, հրանոթներ, ջերմային և լազերային կառավարվող հրթիռներ: Աղբյուրը հատուկ նշում է, որ ուղարկված զինատեսակների մեջ կան նաև ռուսական արտադրության 12.7 մմ տրամագծով գնդացիրներ ու ջերմադիտակներ, որոնք վերջերս հայտնվել էր նաև ՔԲԿ-ի զինանոցում:

ԱՄՆ-ն առաջին անգամ Սիրիայի քրդական ուժերին նռնականետերի կրակի ու ականների պայթյունների դեմ պաշտպանական համակարգով հագեցած նորագույն զրահամեքենաներ է ուղարկել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ էր կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը՝ այդ մասին պաշտոնապես տեղեկացնելով կոնգրեսին:

Էրդողանն, արձագանքելով ԱՄՆ-ի որոշմանը, ասել էր. «Մենք նույնիսկ փողով չենք կարողանում ձեզանից զենք գնել: Եվ ուրեմն ինչու՞ եք դուք անվճար զենք տրամադրում այդ ահաբեկչական կազմակերպություններին: Որպես ռազմավարական դաշնակից՝ մենք շատ մտահոգված ենք, քանի որ չենք կարողանում այս հարցի պատասխանը գտնել»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}