Տարածաշրջան13:52, 29 Սեպտեմբեր 2017
Գյուլենականների նոր որս Մուշում և Բինգյոլում

Թուրքիայի Բինգյոլ և Մուշ նահանգներում կալանավորվել և բերման են ենթարկվել գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ Բինգյոլում բերման է ենթարկվել 5 մարդ, ովքեր օգտվել են Թուրքիայում արգելված «Bylock» արգելված բջջային հավելվածից:
Իսկ Մուշում կալանավորման որոշում է կայացվել 14 մարդու նկատմամբ, որոնք բերման էին ենթարկվել դեռևս սեպտեմբերի 13-ին: Նրանք նույնպես, ըստ ներկայացված մեղադրականի, օգտվել են «Bylock» հավելվածից:
Նշվում է, որ կալանավորվածների մեջ կան պաշտոնից հեռացված զինվորականներ, ուսուցիչներ, ոստիկաններ:
Հիշեցնենք, որ «Bylock» հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |