• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:14, 02 Հոկտեմբեր 2017

2017թ. սեպտեմբերին Թուրքիայի արտահանման ծավալներն աճել են

2017թ. սեպտեմբերին Թուրքիայի արտահանման ծավալներն աճել են

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) տվյալներ է ներկայացրել երկրի արտահանման ծավալների մասին: Ըստ թուրքական «Bloomberght» լրատվամիջոցի՝ 2016թ. սեպտեմբեր ամսվա համեմատ 2017թ. նույն ամսվա ընթացքում արտահանման ծավալները աճել են 8.9 տոկոսով և կազմել են 11մլրդ 337մլն դոլար:

Իսկ 2017թ. հունվարից մինչև հոկտեմբեր արտահանման ծավալները ավելացել են 10.6 տոկոսով (114մլրդ 661մլն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Վերջին 12 ամսվա ընթացքում Թուրքիայի արտահանման ծավալները նույնպես աճել են և հասել 153մլրդ 24մլն դոլարի:

Աղբյուրը նշում է, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի մեքենաշինության  արտահանման ծավալները հասել են 2մլրդ 152մլն 110հզ դոլարի: Նշվում է, որ այդ ցուցանիշով մեքենաշինության սեկտորն արտահանման ծավալներով առաջին հորիզոնականում է Թուրքիայում:

Ավելացել են մասնավորապես Թուրքիայից դեպի 139 երկիր արտահանվող ապրանքների ծավալները: Մասնավորապես ամենաշատը Թուրքիայից ապրանք է արտահանվել  դեպի Գերմանիա: Վերջինիս ուղղությամբ արտահանման ծավալներն ավելացել են 8.3 տոկոսով: Ավելացել են  արտանման ծավալները նաև դեպի  Մեծ Բրիտանիա (14 տոկոս ) ԱՄՆ (36.5 տոկոս), Իտալիա (1.5 տոկոս), Իրաք  (2.2 տոկոս):  Սակայն այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը: Սեպտեմբերին Թուրքիայից Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալները աճել են 54 տոկոսով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}