Տարածաշրջան09:57, 02 Հոկտեմբեր 2017
Շըրնաքում PKK-ականները սպանել են 2 անվտանգության աշխատակցի

Թուրքիայի Շըրնաք-Ջիզրե մայրուղու հարևանությամբ գտնվող Քալեթեփե ռազմաբազայի մոտ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակվել են անվտանգության ուժերի վրա, ովքեր ապահովում էին տեղանքում կառուցվող թունելի շինարարական աշխատանքների անվտանգությունը:
Ըստ թուրքական «Yenisafak» լրատվական կայքի՝ երկարափող զենքերով քուրդ զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 2 հոգի (1 կապիտան, 1 գյուղի անվտանգության աշխատակից), և 3 գյուղի անվտանգության աշխատակից էլ վիրավորվել է: Թուրքական կողմը դիմել է պատասխան գործողությունների և ստիպել է, որ քուրդ զինյալները նահանջեն ելման դիրքեր: Տարածքում լայնամասշտաբ գործողություն է սկսվել PKK-ականների դեմ:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |