Տարածաշրջան13:43, 03 Հոկտեմբեր 2017
Բահչելի. «Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք»

Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին խոսել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի մասին: «Sabah» թերթի կայքի հաղորդմամբ՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է Թուրքիան իրականացնել ի պատասխան քրդերի հանրաքվեին, Բահչելին մասնավորապես ասել է.
«Տրամաբանական դիրքորոշում է, որ մեր երկիրը Իրանի և Իրաքի հետ հարաբերություններում աշխուժություն է մտցնում: Քիրքուքը թուրքական է: Երեկ թուրքական էր: Ապագայում էլ թուրքական է լինելու: Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք: Թուրք ազգի համար այնքան էլ դժվար չէ հանկարծակի մի գիշեր հայտնվել Քանդիլում և Էրբիլում: Երբեք էլ դժվար չի լինելու»:
Բահչելին նկատել է տվել, որ Թուրքիայի Դուզջե քաղաքից դեպի Քիրքուք և Մոսուլ այնքան էլ հեռու չէ:
Հիշեցնենք, որ «մի գիշեր հանկարծակի կհայտնվենք» արտահայտությունը կիրառել էր նաև Թուրքիայի նախագահը, երբ քննադատել էր իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |