Տարածաշրջան12:33, 04 Հոկտեմբեր 2017
Բարզանիի խորհդական․ «Պատժամիջոցները վնաս կհասցնեն Թուրքիայի և Իրանի շահերին»

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի խորհդական Սալիհ Մելեոմերը արձագանքել է Թուրքիայի և Իրանի այն հայտարարություններին, թե եթե Իրաքի քրդերը չչեղարկեն անկախության հանրաքվեն, ապա երկու երկրները կկիրառեն պատժամիջոցներ։
Միջանկյալ նշենք, որ Իրանը և Թուրքիան չեն ճանաչում իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն։
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ըստ քուրդ պաշտոնյայի, եթե պաշտոնական Թեհրանը և Անկարան կիրառեն պատժամիջոցներ Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ և փակեն սահմանային անցակետերը, ապա դրանով վնաս կհասցնեն նաև իրենց։
«Քուրդիստանը 25 տարի շարունակ Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ լավ հարաբերությունների մեջ է։ Առևտրատնտեսական ոլորոտում համագործակցում ենք։ Մենք ցանկանում ենք լավ հարաբերությունների մեջ լինել Թուրքիայի, Իրանի և մյուս երկրների հետ։ Եթե Թուրքիան և Իրանը սահմանային անցակետերը փակեն, դա կվնասի հենց իրենց շահերին։ Բաղդադը, Թեհրանը և Անկարան չպետք է Քուրդիստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն։ Դա լուծում չէ։ Հարցերը լուծվելու են միայն բանակցությունների և երկխոսության միջոցով»,-ասել է Քուրդիստանի վարչապետի խորհրդականը։
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |