Տարածաշրջան08:04, 04 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում նախագծում են «Atak» ուղղաթիռի մեծ մոդելը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ իրենք արդեն աշխատում են նոր սերնդի «ATAK» ուղղաթիռի նախագծի վրա:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Դեմիրը հայտնել է, որ նոր մշակվող մոդիֆիկացիան լինելու է ավելի ծանր և ավելի հագեցած մարտական ուղղաթիռ: Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ 10 տոննայանոց կարգում արտադրվելիք նոր ուղղաթիռը արտադրության կդրվի 2021 թվականին:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ էլ պաշտպանական արդյունաբերությունը զուգահեռ նախագծում է նաև «ATAK» ուղղաթիռների մեկ այլ մոդիֆիկացիա, որը լինելու է 6 տոննա քաշային կարգում:
Հաղորդվում է, որ նոր «ATAk-2» կոչվող մոդիֆիկացիան արտադրվելու է ամբողջովին տեղական ռեսուրսներով:
«Atak» հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Թուրքական կողմից նախագծման աշխատանքներին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։
«ATAK»-ի առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1.2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20մմ թնդանոթային համակարգով, 12.7 մմ գնդացրով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |