Տարածաշրջան07:04, 05 Հոկտեմբեր 2017
Էրդողանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեի հետ կայացած հանդիպման մասին որոշ մանրամասներ են հրապարակվել:
Թուրքական «Habersol» լրատվամիջոցը, հղում անելով Համենեի նստավայրից արված գրավոր հայտարարությանը, նշում է, որ հանդիպման ժամանակ գլխավոր թեման եղել է իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեն, որին դեմ են թե՛ պաշտոնական Անկարան, թե՛ Թեհրանը:
Ըստ այդ հայտարարության՝ Էրդողանը Քուրդիստանի անկախության հանրաքվեն որակելով որպես «աններելի սխալ»՝ ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև համաձայնություն կա այդ հարցում:
Նա պնդել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի նման պետությունները ցանկանում են Մերձավոր Արևելքը մասնատել:
Դրանից զատ այդ պետությունները Սիրիայի հետ կապված տարբեր ծրագրեր ունեն: Եվ այդ առումով շատ կարևոր է, որ Սիրիայի հարցում Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնեն:
Իր հերթին Համենեն նշել է, որ իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեով փորձ է արվում տարածաշրջանում ստեղծել «երկրորդ Իսրայել»: Այդ իսկ պատճառով էլ Իրանը և Թուրքիան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |