Տարածաշրջան12:36, 05 Հոկտեմբեր 2017
Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Իդլիբ

Իրանից Թուրքիա վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է լրագրողների հետ, խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը անդրադարձել է սիրիական Իդլիբ քաղաքում անվտանգության գոտի ստեղծելու մասին հարցին: Նա մասնավորապես ասել է, որ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ է Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի զորքերը կմտնեն քաղաք, որտեղ կիրականացվեն մի շարք անվտանգության միջոցառումներ:
«Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում էր, քննարկեցինք թե ինչպես են աշխատելու և իրականացնելու եռակողմ մեխանիզմները (Թուրքիա, Իրան, Ռուսաստան): Իդլիբի անվտանգության գոտու սահմանների հարցում որոշեցինք, որ Ռուսաստանը կապահովի քաղաքի անվտանգությունը դրսից, իսկ Թուրքիան ներսից»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ այժմ Իդլիբում լարված իրավիճակ է և տեղի ծայրահեղականները փորձում են տարածքը իրենց վերահսկողության տակ վերցնել: Իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն կանխել դա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |