Տարածաշրջան06:57, 06 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի օդուժը PKK-ի դեմ Քանդիլում և Թունջելիում գործողություն է իրականացրել

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները:
Թուրքական «Posta»- լրատվամիջոցի համաձայն՝ հրթիռակոծության ընթացքում ոչնչացվել են քուրդ զինյալների մի շարք զինպահեստներ և թաքստոցներ:
Օպերացիայի ժամանակ սպանվել է 2 քուրդ զինյալ:
Նույն օրը Թուրքիայի օդուժը PKK-ի դեմ ռազմական գործողություններ է իրականացրել Թունջելի (Դերսիմ) նահանգի Օվաջըք շրջանում, ինչի հետևանքով սպանվել է 2 PKK-ական:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահամաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |