Տարածաշրջան09:09, 06 Հոկտեմբեր 2017
Պաշտոնական տվյալներով Թուրքիայում 3.2 միլիոն սիրիացի փախստական կա

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս պահի դրությամբ Թուրքիայում գտնվում է 3.208.131 սիրիացի փախստական:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ բոլոր փախստականները ստացել են նախարարության միգրացիոն վարչության կողմից կենսաչափական ինքնության քարտեր:
Նշվում է, որ ամենամեծ թվով փախստականները ապրում են Ստամբուլում՝ 511308 մարդ: Հաջորդը Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքն է, որտեղ ապաստանել է 445584 սիրիացի: Շատ սիրիացիներ են ապաստանել նաև Հաթայում (416598), Գազիանթեփում (341649), Մերսինում (166332), Ադանայում (165028), Քիլիսում (128306), Բուրսայում (123376), Իզմիրում (117434), Քահրամանմարաշում (95431):
Տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ ապրում է 4.5 միլիոն փախստական, ևս 591 982 մարդ ունի երկրում ժամանակավորապես բնակվելու թույլտվություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |