Տնտեսական07:23, 09 Հոկտեմբեր 2017
Թուրք-ամերիկյան լարվածությունը ազդել է դոլարի կուրսի վրա

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջացած «վիզայի ճգնաժամի» պատճառով Թուրքիայում դոլարի կուրսը կտրուկ բարձրացել է: Ներկայումս այն հասնում է 3.78 լիրայի: Ըստ թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքի՝ այս օրերին դոլարը գրանցել է վերջին 8 ամիսների ընթացքում ունեցած ամենբարձր ցուցանիշը: Միևնույն ժամանակ եվրոյի կուրսը նույնպես բարձրացել է՝ հասնելով 1 եվրոյի դիմաց 4.44 լիրայի: Ըստ աղբյուրի՝ սա բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է:
Նշենք, որ ճգնաժամն առաջացավ այն բանից հետո, երբ Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվեց:
Ինչից հետո հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: ԱՄՆ այս որոշումից հետո չուշացավ պաշտոնական Անկարայի պատասխան քայլը: Վերջինս դադարեցրեց վիզաներ տրամադրել ամերիկացիներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |