• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 18:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:13, 10 Հոկտեմբեր 2017

Էրդողան. «Ղրիմի անօրինական կցումը չենք ճանաչել և չենք էլ ճանաչի»

Էրդողան. «Ղրիմի անօրինական կցումը չենք ճանաչել և չենք էլ ճանաչի»

Ուկրաինայում  գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ ասուլիսի ժամանակ հայտնի է դարձել, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ խոսել են թուրք-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին:

Էրդողանը նաև անդրադարձել է Ղրիմի թաթարների խնդիրներին, ինչպես նաև բուն Ղրիմի հարցին:
Թուրքիայի նախագահը  նշելով, որ Թուրքիան միշտ էլ աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը, հավելել է.
«Ղրիմի անօրինական կցումը չենք ճանաչել և չենք էլ ճանաչի: Մենք մոտիկից շարունակելու ենք հետևել, մեր եղբայրների (Ղրիմի թաթարներ-խմբ.) վիճակին: Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ Ուկրաինայի արևելքում որքան հնարավոր է շուտ վերջ դրվի բախումներին: Հավատում ենք, որ Ուկրաինայի խնդիրը կլուծվի միջազգային օրենքի  և Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք նաև աջակցում ենք  Մինսկի խմբի գործընթացին»:

Էրդողանը հավելել է, որ Ուկրաինան Թուրքիայի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր: Նա հիշեցրել է, որ 2011թ. Թուրքիայի և Ուկրաինայի միջև ստեղծվել է  ռազմավարական համագործակցության խորհուրդ, իսկ 2012թ. երկու երկրները հեշտացրեցին վիզային համակարգը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահը Էրդողանին շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիան ունի հստակ դիրքորոշում Ղրիմի հարցում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}