• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 18:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:23, 10 Հոկտեմբեր 2017

Իրաքը դեպի Թուրքիա նավթի արտահանման այլընտրանքային ուղի է փնտրում

Իրաքը դեպի Թուրքիա նավթի արտահանման այլընտրանքային ուղի է փնտրում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունները Քուրդիստանի նկատմամբ տարբեր սահմանափակումներ են կիրառում։ Նույն նպատակով փորձ է արվում այլընտրանք գտնել Իրաքից քրդական տարածքով դեպի Թուրքիա ձգվող նավթամուղի համար։ Թուրքական «Sözcü»  թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես այդպիսին նախապատվություն է տրվել արդեն իսկ գոյություն ունեցող հին նավթամուղի վերանորոգման նախագծին։

Թեմայի վերաբերյալ հայտարարություն կատարած Իրաքի նավթի նախարարությունը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են Քերքյուք –Ջեյհան նավթամուղով նավթի օրական արտահանման ծավալները հասցնել 400․000 բարելի։

Թուրքիայի Բիլքենթ համալսարանի դասախոս Նեջդեթ Փամիրի խոսքով՝ նոր նավթամուղի շահագործումը Քուրդիստանի դեմ ուղղված յուրատեսակ պատժամիջոց է։ Փամիրը նշել է, որ Իրաքից Թուրքիա նավթի ներմուծման համար մինչև Ջեյհան քաղաք հասնող երկու նավթատար ուղի կա, որոնք համատեղ կարող են մինչև 1․4 մլն բարել նավթ տեղափոխել։

Հավելենք, որ երեկ Իրաքի վարչապետ Հայդար էլ-Իբադի նախագահությամբ գումարված Իրաքի ազգային անվտանգության խորհրդի նիստում բարձրացվել էր նորանկախ Քուրդիստանի հետ բոլոր տեսակի առևտրական հարաբերությունների և մասնավորապես՝ նավթի առևտրի դադարեցման և այս ոլորտում միայն Բաղդադի հետ համագործակցելու հարցը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}