Մարզական12:49, 10 Հոկտեմբեր 2017
Թուրքիան ռուսական ակումբի ամերիկացի մարզիկներին վիզա չի տրամադրել
Թուրքական «Ֆեներբահչե»- և ռուսական «Նադեժդա» կանանց բասկետբոլային ակումբների հանդիպումից առաջ, ռուսական կողմի 2 ամերիկացի բասկետբոլիստներ չեն կարողացել մուտք գործել Թուրքիա: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիան ռուսական ակումբի 2 ամերիկացի մարզիկներ Էմմա Քանոնին և Բրիոնե Ջոնսին չի տրամադրել վիզա:
Բանն այն է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան դիավանագիտական խնդիրների պատճառով մի քանի օր է ինչ միմյանց քաղաքացիներին վիզա չեն տրամադրում:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ ռուսական ակումբի նախագահ Օլեգ Խրամկինը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել վերոնշյալ կապակցությամբ: Նա թուրքական կողմի որոշումը որակել է որպես սկանդալային:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |