Տարածաշրջան06:41, 11 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի վարչապետը կմեկնի Իրաք

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հոկտեմբերի 15-ին կմեկնի Իրաք` հանդիպելու վարչապետ Հայդար Իբադիի հետ:
Թուրքական «Beyazgazete» թերթի կայքի համաձայն՝ հանդիպման օրակարգային թեման լինելու է իրաքյան Քուրդիստանի դեմ իրականացվելիք պատժամիջոցները:
Սպասվում է, որ Թուրքիայի և Իրաքի վարչապետները կքննարկեն նաև Իրաքի Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ստորաբաժանումների հարցը, որի պատճառով նախկինում կողմերի հարաբերությունները լարվել էին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ մոտ ժամանակներս Թուրքիայի, Իրանի և Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկվեն Քուրդիստանի դեմ իրականացվելիք քայլերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան, Իրաքը և Իրանը չեն ճանաչում սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայացած անկախության հանրաքվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |