Տարածաշրջան13:09, 11 Հոկտեմբեր 2017
Վերջին 1 տարում Թուրքիայում 101 համայնքում պետական կառավարիչ է նշանակվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը պաշտոնանկ է արել 101 համայնքի ղեկավարի, որոնց փոխարեն պետական կառավարիչներ է նշանակել:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ պաշտոնանկ են արվել հիմնականում քրդաբնակ համայնքների ղեկավարները, որոնք եղել են կամ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) կամ էլ քրդական «Ժողովրդական տարածաշրջաններ կուսակցության» (DBP-ԺՏԿ) ներկայացուցիչներ: Պաշտոնանկ արված քուրդ քաղաքապետերի ու շրջանի ղեկավարների մեծ մասը ավելի ուշ ձերբակալվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու/աջակցելու մեղադրանքով:
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ նրանցից 93-ը կապ է ունեցել ՔԲԿ-ի, ևս 8-ը գյուլենական խմբավորման հետ, որը ևս Թուրքիայում ահաբեկչական է համարվում:
Սոյլուի հրապարակած տեղեկությունների համաձայն 1 տարվա ընթացքում ՔԲԿ-ի ու գյուլենական համայնքի դեմ իրականացված 68 հազար գործողությունների հետևանքով կալանավորվել է 30187 մարդ, սպանվել է 2242 ահաբեկիչ, կանխվել է 515 ահաբեկչական հարձակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |