• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:35, 11 Հոկտեմբեր 2017

Իրաքի թուրքմենները Թուրքիայի օգնությամբ պատրաստ են Քիրքուքը քրդերից վերցնել

Իրաքի թուրքմենները Թուրքիայի օգնությամբ պատրաստ են Քիրքուքը քրդերից վերցնել

Իրաքի  շիական «Հաշդի Շաբի» խմբավորման կազմում կռվող թուրքմենների ջոկատի  հրամանատար Յըլմազ Նեջջարը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ Քիրքուքը մնա իրաքյան քրդերի ձեռքում:

Միջանկյալ նշենք, որ ներկայում նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը մտնում է իրաքյան Քուրդիստանի կազմում, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացվել:

Նեջջարը Բաղդադում  թուրքական «Dogan haber» գործակալության հետ զրույցում, խոսել է իրենց հետագա անելիքների և նպատակների մասին: Նա մասնավորապես ասել է, որ Քիրքուքը քրդերի ձեռքից վերցնելու  համար իրենք պատրաստ են «արյուն թափել» :

Նա ասել է, որ Քիրքուքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցում  իրենք բանակցությունների մեջ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Խոսելով թուրքմենների և Թուրքիայի միջև հարաբերությունների մասին, նա մասնավորապես ասել է.

«
Մենք Թուրքիային համարում ենք մեր մերձավորը, որովհետև մենք էլ, իրենք էլ թյուրք ենք: Այդ տեսանկյունից ակնկալում ենք անհրաժեշտ օգնություն ստանալ: Մասնավորապես ցանկանում ենք այնպիսի օգնություն ստանալ, որով կկարողանանք վերահսկողության տակ վերցնել սահմանները: Այստեղի նավթային պաշարներում մենք ունենք մեր բաժինը, սակայն ոչ մի բան չենք ստանում: Բնական է, որ մենք օգնություն ենք խնդրելու Թուրքիայի զինված ուժերից»:

Նա նկատել է տվել, որ Իրաքի զինված ուժերի 12-րդ բրիգադը, որը նախկինում տեղակայված էր Քիրքուքում, պետք է նորից տեղակայվի նախկին տեղում:

Հիշեցնենք, որ շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը Իրաքում կռվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության  դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}