• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:20, 12 Հոկտեմբեր 2017

Թուրքիան և Կանադան կարող են համագործակցել ավիաարդյունաբերությունում

Թուրքիան և Կանադան կարող են համագործակցել ավիաարդյունաբերությունում

Թուրքիան կարող է ավիաարդյունաբերության ոլորտում համագործակցություն սկսել ինքնաթիռներ արտադրող կանադական «Bombardier» ընկերության հետ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության (DEİK) թուրք-կանադական աշխատանքային խորհրդի նախագահ Օսման Օքյայը։

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օքյայը նշել է, որ Թուրքիայում ներդրումներ կատարած կանադացիները շատ գոհ են իրենց բիզնեսներից և  ցանկանում են ընդլայնել համագործակցությունը։ Նա հավելել է, որ Կանադայից ամենամեծ ներդրումները Թուրքիայում կատարվում են հանքարդյունաբերության ոլորտում։

«Կանադայում գործում է քաղաքացիական ինքնաթիռներ արտադրող «Bombardier» ընկերությունը։ Մենք կարող ենք համագործակցել նրանց հետ։ Համագործակցել ոչ թե առևտրի տեսանկյունից, այլ համատեղ արտադրություն սկսելու:  Հնարավոր է համագործակցություն նաև տիեզերական և միջուկային արդյունաբերության ոլորտում։ Համատեղ կարող ենք համագործակցել նաև երրորդ երկրների հետ։ Մենք այլ երկրների հետ նման համագործակցության փորձ ունենք», - ասել է Օքյայը։

Նա հավելել է, որ Կանադայի հետ հնարավոր է նաև կրթական ոլորտում համագործակցություն՝ խորհրդատվության, փորձի փոխանակման տեսքով։ Օքյայը նշել է, որ Կանադայից դեպի Թուրքիա ներմուծումը այնքան էլ մեծ չէ, սակայն երկու երկրների միջև գոյություն ունեն ազատ առևտրի պայմանագրեր, որոնք մեծապես նպաստում են երկկողմ հարաբերություննների ակտիվացմանը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}