• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:05, 13 Հոկտեմբեր 2017

Էրդողան. «S-400»-ի հարցում որևէ դժվարություն չունենք»

Էրդողան. «S-400»-ի հարցում որևէ դժվարություն չունենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ուկրանիա և Սերբիա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցությունների մասին:

Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, թուրքական «Star» լրատվամիջոցի լրագրողը Թուրքիայի նախագահին հարց է ուղղել, թե  արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն կա այդ ՀՕՊ համակարգերը համատեղ արտադրելու պայմանավորվածություն: Ինչպես նաև  արդյոք պաշտոնական Անկարան դեռևս հետաքրքրություն է ցուցաբերում «Patriot»  ՀՕՊ համակարգերի նկատմամբ:

Ի պատասխան Էրդողանը  մասնավորապես ասել է.

«S-400-ի հարցում որևէ դժվարություն չունենք:  Առաջին փաթեթում համատեղ արտադրություն չի լինելու: Առաջին փաթեթում  նրանցից միայն գնելու ենք այդ համակարգերը: Սակայն երկրորդ փաթեթում  արդեն համատեղ արտադրությանն ուղղված քայլեր կիրականացվեն»:

Էրդողանի խոսքերով, Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսվել է ոչ միայն S-400-ի, այլև S-500 նոր սերնդի ՀՕՊ համակարգերի մասին: Վերջիններս դեռևս փորձարկման փուլում են:

Նա նաև հավելել է, որ իրենք «Patriot» ՀՕՊ համակարգերի վերաբերյալ այժմ արդեն չեն մտածում, քանի որ Էրդողանի գնահատմամբ՝ աշխարհում դրանք այդքան էլ պահանջարկ չունեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:  Սակայն ռուսական կողմը հրաժարվել է Թուրքիային տրամադրել այդ ՀՕՊ գաղտնաբառերը, որպեսզի թուրք մասնագետները չկարողանան տեսնել, թե ինչպիսի մեխանիզմ ունեն դրանք:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}