Քաղաքական06:52, 13 Հոկտեմբեր 2017
Թուրք լրագրող։ «Էրդողանի մտերիմների մուտքը ԱՄՆ կարգելվի»
Թուրք լրագրող Նեվզաթ Չիչեքը, «CNNTurk» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոյան տեսակետ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով թուրք-ամերիկյան ճգնաժամին, ուշագրավ հայտարարություն է արել։
Չիչեքը հայտնել է, որ կան խոսակցություններ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծագած դիվանագիտական լարվածության պատճառով, ԱՄն իշխանությունները Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող շուրջ 283 հոգու մուտքը կարգելեն իրենց երկիր։ Չիչեքը պնդել է, որ այս լուրի իսկությունը հաստատվել է գործարար շրջանակների կողմից ևս։
Լրագրողը հայտնել է, որ վերոնշյալ անձանց մեջ կան պաշտոնատար անձինք, նախկին նախարարներ։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |