Տարածաշրջան08:56, 14 Հոկտեմբեր 2017
Թուրքիան չի ընդունի Ղրիմի նավահանգիստներից եկած նավերը

Թուրքիայի նավահանգիստները չեն ընդունի Ղրիմից եկած նավերը։ «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այդ մասին ռուսական «RIA» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում։
Թուրք պաշտոնյան նշել է, որ համապատասխան որոշումը կայացվել է Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարարության կողմից։ Այդ որոշման մեջ ընդգծվել է, որ դա կապված չէ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի՝ Ուկրաինա կատարած այցի հետ։
«Ղրիմում նավահանգիստները մշտապես ակտիվ վիճակում են։ Այնտեղ իրականացվում են նաև անօրինական բեռնափոխադրումներ։ Այդ տեսակ անօրինական գործունեությունը կանխելու համար նման որոշում է ընդունվել»,-պարզաբանել է թուրք պաշտոնյան։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախորդ օրը Ուկրաինայի գլխավոր դատախազության խոսնակ Լարիսա Սարգանը հայտարարել է, որ Թուրքիան և Ուկրաինան համաձայնության են հասել Ղրիմից դուրս եկող թուրքական նավերի նկատմամբ ավելի խիստ վերահսկողության հարցում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում Էրդողանը Ղրիմի կցումը Ռուսաստանին անվանել էր «օկուպացիա», ինչը դժգոհություն էր առաջացրել պաշտոնական Մոսկվայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |