• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:03, 16 Հոկտեմբեր 2017

Թուրքիան ողջունում է Իրաքի կառավարության քայլերը Քիրքուքի հարցում

Թուրքիան ողջունում է Իրաքի կառավարության քայլերը Քիրքուքի հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն  է արել Քիրքուքի ուղղությամբ Իրաքի կառավարության կողմից սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ:

«Haberturk» լրատվակայքի համաձայն՝ հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Թուրքիան ողջունում  է Իրաքի իշխանությունների իրականացրած քայլերը՝ Քիրքուքի հետ կապված, որտեղ ապրում են նաև թուրքմեններ:

Թուրքիայի արտգործնախարարությունը գոհունակությամբ է ընդունել Իրաքի կառավարության այն հայտարարությունը, որտեղ Բաղդադը դեմ է արտայատվել, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները գործունեություն ծավալեն Քիրքուքում: Իսկ քուրդ զինյալների ցանկացած մոբիլիզացման փորձ Քիրքուքում, Թուրքիայի կողմից  կընկալվի որպես պատերազմի սկիզբ:

Թուրքիայի ԱԳՆ-ն զգուշացրել է նաև, որ պատասխանատվության կենթարկվեն այն ուժերը, որոնք նպաստեն Քիրքուքում PKK-ի զինյալների հայտնվելուն:

Իրաքի քրդերին կոչ է արվել չկրկնել  ևս մի սխալ (Քուրդիստանի անկախության հանրաքվե), որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

«Իրաքի  տարածքներում PKK-ի գոյությունը վերջ դնելու նպատակով Իրաքի կառավարության հետ ցանկացած տեսակի համագործակցության պատրաստ ենք: Թուրքիան Իրաքում մշտական խաղաղություն և կայունություն ապահովելու համար կկանգնի Իրաքի կառավարության կողքին»:,-ասվում է հայտարարության մեջ:

Հավելվել է, նաև  որ Թուրքիայի համար առաջնահերթ հարց է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը:

Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները Քիրքուկը քրդերից ետ վերցնելու նպատակով ռազմական գործողությունների են անցել:
Քիրքուկը այժմ գտնվում է իրաքյան Քուրդիստանի կազմում, որտեղ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր կայացել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}