Քաղաքական13:36, 18 Հոկտեմբեր 2017
Կտրուկ աճել է Գերմանիայում ապստան ստացած Թուրքիայի քաղաքացիների թիվը

2017 թվականին Գերմանիան բավարարել է ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների դիմումների 24.6%-ը: Նշվում է, որ 2016-ին բավարարվել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների դիմումների 6.6%-ը միայն:
Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը, հղում անելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը, նշում է, որ այս տվյալները ներկայացրել է Գերմանիայի կառավարությունը՝ ի պատասխան «Ձախակողմյան կուսակցության» հարցապնդմանը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2017-ին մոտ 4 անգամ ավելացել է ապաստան ստանալու հարցում Գերմանիայից դրական պատասխան ստացած Թուրքիայի քաղաքացիների թիվը:
Նշվում է, որ դրական պատասխան ստացողների տոկոսն առավել շատ մեծացել է 2017-ի սեպտեմբերին. բավարարվել է դիմումների 36.65-ը:
Տվյալների համաձայն՝ Սիրիայից ու Իրաքից հետո Թուրքիան 3-րդն այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները ամենաշատն են դիմում Գերմանիայի կառավարությանը՝ ապաստան ստանալու խնդրանքով:
Այս տարվա սեպտեմբերին ապաստան ստանալու խնդրանքով Գերմանիային դիմել է Թուրքիայի 1016 քաղաքացի, օգոստոսին՝ 962, հուլիսին՝ 620:
Հիշեցնենք, որ Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը ավելացավ հատկապես 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Գերմանիայից ապաստան խնդրածների մեջ էին նաև թուրք բարձրաստիճան զինվորականներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |