• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:09, 19 Հոկտեմբեր 2017

AKP-ականը քննադատել է Ադրբեջանի դեմ քվեարկած թուրք պատգամավորներին

AKP-ականը քննադատել է Ադրբեջանի դեմ քվեարկած թուրք պատգամավորներին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Ադանայի պատգամավոր Նեջդեթ Ունուվարը դժգոհությունն է հայտնել, որ երկրի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) 3 պատգամավորներ ԵԽԽՎ-ում ընդունված 2 հակաադրբեջանական բանաձևերից մեկի օգտին  կողմ են քվեարկել:

Միջանկյալ նշենք, որ հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ում ընդունվել էր 2 հակաադրբեջանական բանաձև: Դրանցից մեկը «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեությունը» խորագրով  բանաձևն էր, որի ընդունման օգտին էլ քվեարկել են թուրք պատգամավորները (Դենիզ Բայքալ, Գյուլսուն Բիլգյահան և Իլհան Քեսիչի):

Ըստ թուրքական «Timeturk»-ի՝ թուրք պատգամավորը պնդելով, որ Ադբեջանում տնտեսական, սոցիալական և ժողովրդավարության մակարդակն աճել է, դատապարտել է CHP-ի պատգամավորներին և տեղի ունեցածը համարել մտահոգիչ երևույթ:

Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր միջազգային հարթակներում իրար հետ համագործակցում են և տեղի ունեցածը մտահոգիչ է:  Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հիանալի են և այդ հիանալի հարաբերություններում մեծ դեր են խաղում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերը:  

Նա շեշտել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկածների այդ դիրքորոշումը երբեք չի վնասի  երկու երկրների երկկողմ հարաբերությունները: Մեկ անգամ ևս կրկնել է թուրք-ադրբեջանական եղբայրությունը խորհրդանշող «Մեկ ազգ, երկու պետություն հանդիսացող Թուրքիա» արտահայտությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}