Տարածաշրջան08:22, 20 Հոկտեմբեր 2017
Հունաստանը մեծացնում է ռազմական ներուժը՝ ի հակակշիռ Թուրքիայի
ԱՄՆ-ում գտնվող Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ելույթով հանդես է եկել ամերիկյան հայտնի «Brookings» համալսարանում:
Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ մասնակիցներից մեկը Հունաստանի վարչապետին հարցրել է, թե ինչու է պաշտոնական Աթենքը մեծ ներդրումներ անում ռազմական ոլորտում` հաշվի առնելով երկրի տնտեսական ճգնաժամը:
Հունաստանի վարչապետը պատասխանել է, որ դրա պատճառներից մեկն այն է, որ իրենք ունեն Թուրքիայի նման հարևան, որի կողմից իրականացված քայլերին վերջ դնել առաժմ չի հաջողվում:
«Ես չէի ցանկանա անգամ մեկ եվրո ծախսել ռազմական ոլորտում: Ես կողմնակից կլինեի ռազմական ոլորտում մեծ ներդրումներ չանելուն, եթե մեր հարևանները լինեին Լուքսեմբուրգը և Բելգիան»,- նկատել է տվել Ցիպրասը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդուժը հաճախակի խախտում է Հունաստանի օդային սահմանը: Էգեյան ծովում այժմ կան մի շարք կղզիներ, որոնք դեռևս վեճի պատճառ են հանդիսանում երկու երկրների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |