Տարածաշրջան09:06, 20 Հոկտեմբեր 2017
Քիրքուքում Իրաքի ուժերի ու քրդական Փեշմերգեի միջև բախումներ են սկսվել

Իրաքի Քիրքուք նահանգի հարավարևտյան Փիրդե շրջանում բախումներ են տեղի ուեցել իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատների և «Հաշդի շաբի» շիական խմբավորման զինյալների միջև:
Միջանկյալ նշենք, որ վերջիններս Իրաքի բանակի հետ միասին հոկտեմբերի 13-ին Քիրքուք նահանգը ետ էին վերցրել Իրաքի քրդերից:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ «Փեշմերգե»-ի և «Հաշդի շաբի» միջև տեղի ունեցած բախումների ժամանակ 2 կողմերն էլ օգտագործել են ծանր զինամիջոցներ:
Այն բանից հետո, երբ Իրաքը վերահսկողություն սահմանեց Քիրքուքի նկատմամբ, իրաքյան Քուրդիստանի քրդերը մի շարք միջոցառումներ են ձեռնարկել են անվտանգության տեսանկյունից: Մասնավորապես Էրբիլ-Քիրքուք մայուղու մոտ քրդական ուժերը զորքեր են կուտակել և փորվել են խրամատներ: Քրդական ուժերը տարածքում տեղակայել են նաև զրահապատ մեքենաներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրիդստանում կայացավ անկախության հանրաքվե: Վերջինս չճանաչվեց ոչ Թուրքիայի, ոչ էլ Իրանի կողմից: Երկու երկրները համարում են, որ անկախության հանրաքվեով խախտվել է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |