• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:21, 24 Հոկտեմբեր 2017

Էրդողանը հաստատել է, որ Իդլիբից հետո Թուրքիայի նպատակը Աֆրին ներխուժելն է

Էրդողանը հաստատել է, որ Իդլիբից հետո Թուրքիայի նպատակը Աֆրին ներխուժելն է

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ընթացքում խոսել է հարևան Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:

Թուրքական «Sozcu»  լրատվամիջոցի փոխանացմամբ՝ Էրդողանը նշելով, որ Սիրիայի Իդլիբ նահանգ մտած Թուրքիայի զինուժը կատարել է իր առջև դրված բոլոր նպատակները, ասել է.

«Ընդհանուր առմամբ Իդլիբի օպերացիան ավարտվել է: Հերթը Աֆրինինն է (գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ-խմբ):  Չենք թույլատրելու, որ ոչ մի ուժ մեր սահմաններին սպառնա: Ավելի վաղ ասացինք չէ՞, որ մի գիշեր հանկարծակի կհայտնվենք ու կհարվածենք»:

Էրդողանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի հարցին, ովքեր վերջերս իրենց վերահսկողության տակ վերցրեցին Ռաքքա քաղաքի մեծ մասը: Էրդողանին զայրացրել է մասնավորապես այն փաստը, որ Ռաքքայում Սիրիայի  քրդական ուժերը պարզել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) դրոշները  և պաստառները:

«ԱՄՆ-ն Սիրիայի Ռաքքա քաղաքում օպերացիա է իրականացնում  PKK-ի վիժվածք հանդիսացող PYD-ի հետ (Սիրիայի քրդական ուժեր):  Նրանք ասում են, որ PYD-ն կապ չունի PKK-ի հետ:  Է՜յ Ամերիկա, ինչպես կբացատրես այն, որ Ռաքքայում ահաբեկչական կազմակերպության պաստառներն են պարզվում: Մենք փաստերով ենք խոսում իրականությունից: 3500 բեռնատար տարածաշրջան զենք է տեղափոխում: Գիտենք, թե դա ուր է գնում և որտեղ է պահեստավորվում:
»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ Թուրքիան PKK-ին և PYD-ին նույնացնում է և համարում ահաբեկչական կազմակերպություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}