• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 22:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:22, 27 Հոկտեմբեր 2017

ԱՄՆ-ի սենատորները Թրամփից պահանջում են Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել

ԱՄՆ-ի սենատորները Թրամփից պահանջում են Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել

ԱՄՆ-ի 14 սենատորների ստորագրությամբ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի վերաբերյալ նամակ է ուղարկվել, որում կոչ է արվել ավելի խիստ դիրքորոշում որդեգրել պաշտոնական Անկարայի հանդեպ:

Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել այնպիսի հայտնի սենատորներ ինչպիսիք են  Բերնի Սենդերսը և Ջոն  ՄաքՔեյնը: Վերջինս հայտնի է Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
 

Նամակում ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրվել այն փաստի վրա, որ Թուրքիայում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ: Մասնավորապես  օրինակ է բերվել երկրում լրագրողների նկատմամբ  իրականացվող ճնշումները,  ձերբակալությունները:

Հիշատակվում է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի  աշխատակից Մեհմեթ Թոփուզի կալանավորման, ինչպես նաև հյուպատոսարանի մեկ այլ աշխատակից Մեթե Ջանթոյուրքի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու  փաստերը,:

Անդրադարձ է կատարվել նաև 2017 մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին, որի ժամանակ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին:

Սենատորները ԱՄՆ-ին նախագահին հորդորել են ճնշում գործադրել Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ:

«Անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը կամայականորեն մարդկանց է ձերբակալում , ոտնահարում նրանց իրավունքները. մասնավորապես խոսքը վերաբերում է մեր դիվանագետներին  և վերջինիս ընտանիքներին»,-ասվում է նամակում:

Նշված է եղել, որ թուրքական իշխանությունները օգտագործելով երկրում գործող արտակարգ դրությունը, սահմանափակում են երկրում խոսքի ազատությունը, դատաիրավական համակարգի անկախությունը, ինչպես նաև լռեցնում են երկրի ընդդիմությանը:

Ընդգծվել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}