12:21, 01 Նոյեմբեր 2017
Բահչելի. «Ի՞նչ է, ՆԱՏՕ-ից պետք է հարցննեք, թե ումից գնենք զենք»

Թուրքական «Գորշ գայլեր»խմբավորման քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ խոսել է Թուրքիայի համար օրակարգային մի շարք հարցերի մասին:
Ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի՝ Բահչելին խոսել է Քուրդիստանում և Սիրիայում տիրող իրավիճակի և պաշտոնական Անկարայի հետագա ծրագրերի մասին: Նա նաև անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների հարցին:
Աղբյուրի համաձայն՝ Բահչելին, նկատի ունենալով սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն, նշել է, որ այժմ Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին հատուցում է իր սխալների համար:
Անդրադառնալովվ Սիրիայի հարցին՝ շեշտել է, որ Իդլիբից հետո Թուրքիայի զինուժը մտնելու է քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգ: Ըստ նրա՝ եկել է ժամանակը, որ Թուրքիան իր դրոշը բարձրացնի Հյուսիսային Իրաքում գտնվող Քանդիլ շրջանում, որտեղ տեղակայված է քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան:
«Երբ մեզ հուլիսի 15-ին վտանգ էր սպառնում, որտե՞ղ էր ՆԱՏՕ-ն: Ի՞նչ է, ՆԱՏՕ-ից պետք է հարցնենք, թե ումից գնենք զենք: Ումից ուզենք, նրանից էլ կգնենք: Մեր տեսադաշտում է ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ՝ Քաթոն»,-ասել է ԱՇԿ-ի նախագահը:
Տեղեկացնենք, որ Քաթոն 2900մ բարձրությամբ լեռ է, որը գտնվում է Թուրքիայի Շըրնաք նահանգում: Այդ լեռի մատույցներում քուրդ զինյալները հենակետեր ունեն և այդտեղ հաճախակի թուրք-քրդական բախումներ են տեղի ունենում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |