Տարածաշրջան08:58, 02 Նոյեմբեր 2017
S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը խոսել է «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ օգոստոսի 23-ին կնքած ռուս-թուրքական պայմանագրի որոշ մանրամասների մասին։
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Չեմեզովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև «S-400» վերաբերյալ կնքած պայմանագրի արժեքը անցնելու է 2 մլրդ դոլարի սահմանը։
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան պարտավորագիր են ստորագրել, պայմանագիրը իրագործելու համար։
Թուրքիան արդեն «S-400» ների մատակարարման կանխավճարը մուծել է Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ չնայած ստորագրած պայմանագրին Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիային տրամադրել ռուսական ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը, ինչը թույլ կտար թուրքական կողմին տեսնել «S-400»-ների մեխանիզմը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |