Քաղաքական07:43, 03 Նոյեմբեր 2017
Քըլըչդարօղլուն աջակցել է Էրդողանին «ֆաշիստ բռնապետ» անվանած իր կուսակցին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլչդարօղլուն աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին «Ֆաշիստ բռնապետ» անվանած CHP-ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանին:
Ըստ թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցի՝ փակ դռների ետևում տեղի ունեցած կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի (MYK) նիստի ժամանակ Քըլչդարօղլուն կուսակիցներից պահանջել է չհրաժարվել Էրդողանի վերաբերյալ վերոնշյալ խոսքերից:
«Այդ խոսքերը ներկայացնում են իրողությունը: Մեր բոլոր ընկերները չպետք է հրաժարվեն այդ բնորոշումը օգտագործելուց»:
CHP-ի նախագահը նաև խոսել է Թուրքիայի տնտեսական և արդյունաբերության հարցերի մասին:
Նա նշել է, որ մինչև հիմա իշխանությունը, աղքատ մարդկանց ունեցվածքը վերցնելով, տալիս է իր հարուստ կուսակիցներին: Ի տարբերություն իշխանության՝ իրենք լրիվ հակառակն են անում:
Հիշեցնենք, որ Թեզջանը, օրերս հանրության առջև ելույթ ունենալիս, Էրողանին «ֆաշիստ բռնապետ» էր անվանել:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |