Գիտակրթական07:13, 06 Նոյեմբեր 2017
Թուրքական համալսարանի պրոֆեսոր. « Թուրքիայում հայերենի մասնագետների մեծ պահանջարկ կա»
Թուրքական «Kayserihaber » լրատվական կայքը անդրադարձել է Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի հայագիտության ֆակուլտետի գործունեությանը: Ֆակուլտետի դասախոս պրոֆ. Գաֆֆար Մեհդիևը կայքի հետ զրույցում խոսել է Թուրքիայում հայերեն լեզվի ուսուցման կարևորության մասին:
Մեհդիևը նշել է, որ ամեն տարի ֆակուլտետի ուսանողների թիվն աճում է, և չնայած 2010թ.-ին 6 ուսանողով են սկսել, այսօր ֆակուլտետում սովորում է 26 ուսանող:
Մեհդիևը նշել է, որ երկրում հայերենի իմացությամբ մասնագետների մեծ պահանջարկ կա:
«Թե Թուրքիայի արխիվները, թե պետական տարբեր կառույցները հայերեն իմացող մասնագետների կարիք ունեն: Մասնագետներն անհրաժեշտ են նաև հայ-թուրքական հարաբերությունների մասով աշխատելու համար: Ինչպես նաև կան բազմաթիվ գրական ստեղծագործություններ, որոնք պետք է հայերենից թուրքերեն, և թուրքերենից հայերեն թարգմանել»,- ասել է նա:
Լրագրողի այն հարցին, թե ուսանողներն ինչու են ընտրում հայագիտության ֆակուլտետը, Մեհդիևը պատասխանել է , որ ուսանողների մեծ մասը ընրում է ֆակուլտետը հայերեն լեզուն սովորելու, հայալեզու փաստաթղթերը կարդալու, ուսումնասիրելու համար: Ըստ Մեհդիևի, ֆակուլտետում սովորողներից մեկն էլ ծագումով հայ է, ով լեզուն չգիտի և որոշել է սովորել:
Նշենք, որ Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանը Թուրքիայի միակ ԲՈՒՀ-ն է, որը հայագիտության ֆակուլտետ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |