Տարածաշրջան07:04, 07 Նոյեմբեր 2017
Թուրք-քրդական բախում Թոնդրակ լեռան մոտ

Նոյեմբերի 6-ին երեկոյան Թուրքիայի Դողուբայազեդ (Բայազետ) և Վան նահանգների միջև գտնվող Թոնդրակ լեռան մոտ թուրք-քրդական բախում է տեղի ունեցել:
Թուրքական «Milligazetesi» թերթի կայքը, հղում անելով «Haberturk» լրատվամիջոցին, նշում է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակվել են Թոնդրակի մոտ գտնվող թուրքական ռազմաբազայի վրա:
Բախման հետևանքով սպանվել է 1 թուրք ոստիկան (ավագ լեյտենանտ) Եվս երկու հոգի վիրավորվել են:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով օպերացիա է սկսվել, որի ժամանակ գործի է դրվել նաև օդուժ:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ ռազմական գործողությունները ընթանում են, թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ մասնավորապես Հյուսիսային Իրաքում, որտեղ էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաճամբարը՝ Քանդիլը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |