Տարածաշրջան10:26, 07 Նոյեմբեր 2017
Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում կբարձրացնի Գյուլենի արտահանձման հարցը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ մեկնելուց առաջ, մամուլի ասուլիս է տվել, որտեղ խոսել է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման մասին, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
«Գյուլենի արտահանձման նպատակով ամեն ինչ արեցինք: Նրա վերաբերյալ փաստաթղթերը արդեն սենյակներ են զբաղեցնում: Եթե այդքան փաստաթղթերին ընթացք չի տրվում, ուրեմն նշանակում է այստեղ այլ խնդիր կա: Կարծում եմ, որ մենք նույնիսկ չափից ավելի շատ փաստաթղթեր տրամադրեցինք: Այդ իսկ պատճառով ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի դատաիրավական համակարգը գործի դնելով օրենքը, անհրաժեծտ քայլերը կանի»,-ըստ թուրքական «Yeniasya» լրատվամիջոցի՝ ասել է Թուրքիայի վարչապետը:
Յըլըդըրըմը նշել է, որ ԱՄՆ-ը կատարելիք այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյանների հետ կքննարկի նաև Սիրիայի քրդական ուժերի խնդիրը, որը հանդիսանում է խնդրահարույց հարց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Կքննարկվի նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:
Նշենք, որ Յըլդըրըմի հետ ԱՄՆ են մեկնելու Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |