Տարածաշրջան10:42, 09 Նոյեմբեր 2017
Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան պատրաստվում են համատեղ ՀՕՊ համակարգեր արտադրել

Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան ուժեղացնում են եռակողմ համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
Թուրքական «Star» պարբերականի հաղորդմամբ՝ Բրյուսելում գտնվող Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Նուրեթթին Ջանիքլին , Ֆլորենս Պարլեն և Րոբերտա Պինոտտին ստորագրել են համաձայնագիր ՝համատեղ ՀՕՊ համակարգ արտադրելու վերաբերյալ:
Որպես առաջին քայլ՝ «EUROSAM » ֆրանս-իտալական կոնսորցիումը եւ թուրքական ընկերությունները քննարկումներ կանցկացնեն երեք երկրների ընդհանուր պահանջների վերաբերյալ և ըստ այդ կանցնեն գործնական քայլերի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Սակայն ռուսական կողմը հրաժարվել է Թուրքիային տրամադրել այդ ՀՕՊ գաղտնաբառերը, որպեսզի թուրք մասնագետները չկարողանան տեսնել, թե ինչպիսի մեխանիզմ ունեն դրանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |