• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:08, 09 Նոյեմբեր 2017

Թուրքիայում ոսկու պահանջարկը աճել է, ողջ աշխարհում՝ նվազել

Թուրքիայում ոսկու պահանջարկը աճել է, ողջ աշխարհում՝ նվազել

Ոսկու միջազգային խորհրդի (World Gold Council) հրապարակած զեկույցի համաձայն 2017թ. միջազգային շուկայում ոսկու պահանջարկը նկատելիորեն նվազել է, իսկ Թուրքիայում՝ աճել:

Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս տարի Թուրքիայում ոսկու պահանջարկը 2013թ. հետո ամենամեծ մասշտաբի է հասել: Մասնավորապես ոսկերչության ոլորտում 2017թ. հուլիս - օգոստոս ամիսներին 2016թ. նույն ամիսների համեմատ գրանցվել է ոսկու պահանջարկի 11 տոկոս աճ (10.3 տոննա): Ոսկով կատարվող ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ երեք անգամ՝ կազմելով 15 տոննա:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Ղազախստանի կենտրոնական բանկերը խոշորագույն ոսկու գնորդներն են ողջ աշխարհում: Այս երկրները գնել են համաշխարհային ոսկու պաշարների ավելի քան 90 տոկոսը:  Թուրքիայի կենտրոնական բանկը Ռուսաստանից հետո երկրորդ ամենախոշոր գնորդն է: 2017թ. երրորդ քառորդում բանկը գնել է 30.4 տոննա ոսկի: Սեպտեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու պաշարները կազմել  են 167.4 տոննա:

Իսկ միջազգային շուկայում վերջին 8 տարվա համեմատ 2017թ. ոսկու նկատմամբ ամենացածր պահանջարկն է գրանցվել: Այս տարվա երրորդ քառորդում ոսկու համաշխարհային պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել  է 9 տոկոսով՝ կազմելով 915 տոննա: Ոսկերչության ոլորտում ոսկու պահանջարկը նվազել է 3 տոկոսով՝ կազմելով 478.7 տոննա:

Կենտրոնական բանկերի ոսկու պահուստները նախորդ տարվա համեմեատ աճել են 25 տոկոսով՝ հասնելով 11 տոննայի, իսկ ոսկու ներդրումները՝ 17 տոկոս ավելանալով կազմել են 222.3 տոննա:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}