Տարածաշրջան11:43, 10 Նոյեմբեր 2017
Haberler. ԻՊ-ը Թուրքիայում Աթաթուրքի մահվան օրը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել

Նեյմեբերի 9-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով Անկարայում բերման ենթարկված 172 անձինք, նոյեմբերի 10-ին պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել: Հայտնում է թուրքական «Haberler»-ը:
Իրավապահ մարմինները պնդում են, թե բերման ենթարկվածները ահաբեկչական գործողություն էին իրականացնելու Աթաթուրքի հիշատակման արարողությունների ժամանակ:
Միջանկյալ նշենք, որ նոյեմբերի 10-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է: Ամեն տարվա այդ օրը երկրում հիշատակման արարողություններ են անցկացվում: Հազարավոր մարդիկ հավաքվում են Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարանի մոտ:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հիմնվելով Թուրքիայի ոստիկանության և վերջինիս հետախուզության վարչության տեղեկությունների վրա, նշում է, որ բերման ենթարկվածները Թուրքիա էին ներթափանցել Սիրիայից:
Բերման ենթարկվածների մեջ եղել են նաև ԻՊ-ի բարձրաստիճան հրամանատարներ՝ ազգությամբ թուրքեր և օտարերկրացիներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |