• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 21:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:04, 11 Նոյեմբեր 2017

Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիայի իշխանությունները Թրամփի նախկին խորհրդականին փորձել են կաշառել

Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար,  իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի   փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։

Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության, նման տեղեկություն է հրապարակել ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը։ 

Մշակված ծրագրի համաձայն՝ Ֆլինը իր որդու հետ  միասին պետք է կազմակերպեր Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից։ Նախատեսվում էր, որ Գյուլենը պետք է տեղափոխվեր Թուրքիայի Իմրալը կղզու բանտ, որտեղ նաև գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Նշվում է, որ այս հարցի շուրջ ԱՄՆ-ում սկսվել է հետաքննություն, որը իրականացնում է դատախազ Ռոբերտ Միլլերը։ Վերջինս պետք է պարզի, արդյոք Ֆլինը կապեր է հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ, թե՝ ոչ։

Աղբյուրը նշում է, որ այս տեղեկության վերաբերյալ, որևէ մեկնաբանությունները չի արել ոչ Ֆլինը, ոչ էլ դատախազի խոսնակը։

Ամերիկյան պարբերականի հայտնած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի  (FBI) աշխատակիցները պարզել են, որ Նյու-Յորքում  Ֆլինի և Թուրքիայի իշխանությունների միջև նույնիսկ հանդիպում է կայացել, որի ժամանակ քննարկվել է Գյուլենի փախուստի հարցը ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Թուրքիայի իշխանությունները 
 2016թ․ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման  փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են հենց Գյուլենին։ Ամերիկյան իշխանությունները Գյուլենին առայժմ չեն արտահանձնում Թուրքիային։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}